Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն վրացական «Թբիլիսելեբի» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է վրաց-ադրբեջանական հարաբերություններին:
«Ադրբեջանում գտնվող վրացական դպրոցներում արգելվել է վրացական գրքերի գործածումը, այդ դպրոցներում անցկացվում են ստուգումներ, և արգելված դասագրքերի հայտնաբերման դեպքում դրանք առգրավվում են ։
Վրաստանն Ադրբեջանի հետ կառուցել է այնպիսի հարաբերություններ, որ մշտապես ունենում է մեղավորի զգացողություն։ Դա ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանը չի կարող առանց Վրաստանի օգնության օգտագործել իր (էներգետիկ) պաշարները։ Առանց Վրաստանի Ադրբեջանին կմնա միայն մեկ ուղի՝ դեպի Ռուսաստան։
Այդ դեպքում Ռուսաստանը նրան կթելադրի իր տարանցիկ պայմանները։ Ադրբեջանն այլևս չի կարողանա հույս դնել քաղաքական դիվիդենդների վրա։ Վրաց-ադրբեջանական հարաբերություններն ունեն ընդհանուր նպատակներ և շահեր։ Դրանցից է Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարումը։
Այդ առաքումների դիմաց Ադրբեջանը գնալով իրեն է ենթարկում Վրաստանի էներգետիկ ու ֆինանսական շուկան։ Բացի այդ, ադրբեջանական ակադեմիան լկտիաբար գրքույկ է թողարկել, որում վրացական Կուրմուխի գյուղում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցին, ինչպես նաև վրացական 15 այլ եկեղեցիներ, ներկայացված է որպես ալբանական մշակութային հուշարձան»։










































