Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ենթադրել է, որ ԱՄՆ կարող է մշակել Լատինական Ամերիկայի երկների առաջնորդներին ուռուցքով վարակելու տեխնոլոգիա: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ Չավեսը բամիցս հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը միջոցներ է փնտրում իրեն վերացնելու համար: Այժմ Վենեսուելայի առաջնորդի անհանգստությունը կապված է այն փաստի հետ, որ նույն հիվանդութունն են ախտորոշել իր, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվայի մոտ:
Չավեսի խոսքերով, նա ոչ մի ապացույց չունի, այդ պատճառով չի ցանկանում ԱՄՆ-ին ուղիղ մեղադրանք առաջադրել: Սակայն Չավեսը շատ տարօրինակ է համարում, որ 2011 թվականին Լատինական Ամերիկայի միանգամից երեք առաջնորդի մոտ հայտնաբերվել են ուռուցքաբանական հիվանդություններ:











































