«Մայամի»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը վերջին 25 տարվա ընթացքում դարձավ NBA-ի երրորդ խաղացողը, որին հաջողվեց մրցաշրջանի մեկնարկային խաղում վաստակել առնվազն 37 միավոր և իրականացնել առնվազն 10 խլում: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան մամուլը:
Ավելի վաղ այդ ցուցանիշը գրանցել էին Չարլզ Բերքլին և Կարլ Մելոուն: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Մայամի»-ն հյուրընկալվելիս 105:94 հաշվով առավելության հասավ անցած տարվա չեմպիոն «Դալլաս»-ի նկատմամբ:









































