Դեկտեմբերի 28-ին` ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով մի բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5 մարդ:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված վառարանի ծխի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:









































