Սաուդիան Արաբիայի պաշտոնյաններից մեկը հայտնել է, որ 2015 թվականից սկսած՝ կանայք երկրում տղամարդ խնամակալի թույլտվության կարիքը չեն ունենա ընտրություններին մասնակցելու համար: Հաղորդում է Associated press-ը: Հայտարարությունը արվել է չորեքշաբթի օրը: 2015 թվականից կանայք նաև կառավարական տեղական մարմիններում ընտրվելու իրավունք կունենան:
Նման փոփոխությունն իհարկե առաջընթաց է, բայց չի համապատասխանում այն բոլոր պահանջներին, որ ներկայացվել էին Սաուդիան Արաբիայի բարեփոխիչների կողմից:
Շուրա խորհրդի անդամ Ֆահադ Ալ-Անզին պետական Al-Watan թերթին ասել է, որ կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը շնորհվել է Սաուդիան թագավորից, և այդ իսկ պատճառով կանայք տղամարդկանց թույլտվության կարիքը այլևս այդ հարցերում չեն ունենա:
Չնայած թագավորի հրամանին, ըստ որի՝ կանայք իրավունք ունեին մասնակցելու տեղական ընտրություններին, տղամարդ խնամակալների վերաբերյալ օրենքները այդպես էլ անփոփոխ էին մնացել: Կանայք, առանց տղամարդ խնամակալների թույտվության, իրավունք չունեն աշխատելու, ճանապարհորդելու, արտասահմանում սովորելու, ամուսնանալու կամ ամուսնալուծվելու:









































