Չինաստանի արևմտյան Խինջյանգ շրջանում ոստիկանությունը այսօր սպանել է առևանգումների մեջ կասկածվող 7 մարդու:
Տարածաշրջանի պետական լրատվական գործակալությունը՝ tianshannet.com-ը, հաղորդել է, որ չորեքշաբթի օրը այդ խումբը Փիշան քաղաքում երկու հոգու էր առևանգել:
Reuters-ը գրում է, որ երբ ոստիկանությունը փորձել է նրանց ձերբակալել, կասկածյալները դիմադրել են, սպանել ոստիկանության սպայի մի և վիրավորել մյուսին:
Ոստիկանական զեկույցում ասվում է, որ կասկածյալներից 7-ին սպանել են հենց տեղում, իսկ չորսին վիրավորել էին և բռնել: Առևանգված երկու անձինք ազատ են արձակվել:









































