Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

«Մենք չենք սահմանափակվում նախագահի պերսոնայով»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։


– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանի ելույթը:


– Եթե այդ ելույթում հնչած պահանջները սեփական կուսակցության նկատմամբ ռեալ կյանքի վերածվեն, ապա հրաշալի կլինի: Պարզապես դեպքեր եղել են` հրաշալի ելույթներ ենք լսել, ինչպես օրինակ` ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի ուղերձը, մի շարք այլ ելույթներ, այնտեղ շատ խիստ ու արդար պահանջներ են դրվել պետական համակարգի, իր իսկ իշխող կուսակցության, դաշնակիցների նկատմամբ: Սակայն խնդիրն այն է, թե որքանով են դրանք կյանքի կոչվում, ռեալ կյանքում դրսևորվում: Մենք սրան ենք սպասում, և եթե իսկապես կյանքի կոչվեն այդ պահանջները, դառնան իրողություն, ապա շատ լավ կլինի: Օրինակ` ուրախ եմ, որ նախագահը, թեկուզ տարիներ անց, ընդունում է, որ ամենամեծ վտանգը կոռուպցիան է: 1999-2000-ականներից սկսած, երբ լինելով ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, առաջ էի քաշել «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, իշխանություններն ասում էին, թե մեր երկրում կոռուպցիա չկա: Այսինքն` պրոգրեսն ակնհայտ է. հիմա ասում են` ոչ միայն կոռուպցիա կա, այլև` ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է կոռուպցիան: Շատ լավ է, և հուսով ենք` այդ սպառնալիքի դեմ պայքար կծավալվի: Երկրորդ` քանի տարի առաջ մենք սկսեցինք «Թիկնազորային ծառայության» օրենքի քննարկումը, առաջարկեցինք պրոյեկտ, բազմիցս այն քննարկվեց ու բարեփոխումների ենթարկվեց: Հիմա նախագահական ապարատն էլ է դա քննարկել, ու նախագահն էլ համարում է, որ թիկնապահների հարցը պետք է լուծվի: Շատ լավ է, շատ ողջունելի է: Ես ուղղակի ուզում եմ, որ կառավարությունը, ստորին օղակները, կուսակցությունը լսեն նախագահին և կիրառեն այն, ինչ ինքը պահանջում է:


– Ձեր կարծիքով, որքանո՞վ կկիրառեն այդ պահանջները:


Չգիտեմ: Դա արդեն իրենց հարցրեք:


Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր նոր խոսվում այդ մասին:


Դա էլ չգիտեմ: Դա էլ իրենց հարցրեք:


Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն անկեղծ էր այդ ելույթում, թե՞ ընտրությունների նախաշեմին փորձում է մաքրել իր շրջապատը:


Ինչ դրդապատճառով էլ մաքրվի նախագահի շրջապատը, այնուամենայնիվ, ողջունելի կլինի: Դրդապատճառները դնելով մի կողմ` մաքրման պրոցեսն ինքնին լավ բան է:


Ու հավատո՞ւմ եք, որ մաքրվում է շրջապատը, թե՞ այդ ամենն ընդամենը հերթական հերթապահ խոսքեր են:


Չեմ կարող ասել: Դրա համար էլ սկզբում ասացի, որ մեզ համար կարևորը ելույթում հնչածն իրականացնելն է:


– Ժամանակին ՀՅԴ-ն նախաձեռնեց «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի նախագիծը, և այն ժամանակ ՀՀԿ-ն կարծես թե դեմ էր դրան, իսկ հիմա Սերժ Սարգսյանը խոսում է այդ մասին, և տպավորություն է ստեղծվում, որ ուզում են ամեն ինչ իրենց ձեռքով անել:


– Դե, դա միշտ է նկատելի: Ամենալավ օրենքը կարող ես բերել, սկզբում իրենք դեմ կարտահայտվեն, կառավարության բացասական եզրակացությունը կբերեն, իսկ ահա որոշ ժամանակ հետո այդ նույնը, եթե ժողովրդի մեջ կարող է դիվիդենտներ բերել, կվերցնեն և կփորձեն անել սեփական ձեռքերով: Այդ ամենը մենք շատ հաճախ ենք նկատել: Ուղղակի տվյալ դեպքում հասարակության մեջ այնքան հաճախ է մեր կողմից հնչեցվել «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի անհրաժեշտությունը, այնքան շատ են մեր կողմից քննարկումներ նախաձեռնվել, որ հեղինակությունը բոլորին հայտնի է: Ուղղակի խնդիրն այն է, որ այդ երևույթի վտանգավորությունը հիմա է տեղ հասնում: Պարզ է դառնում, որ այդ թիկնապահները ձևավորվում են որպես օլիգարխիկ խմբերի բանակներ, և հայտնի է, որ երևանյան բոլոր աղմուկ հանած կռիվների` Տեցի կռուգների մեջ թիկնապահներն են մասնակցում: Հավանաբար այս վտանգի գիտակցումը տեղ է հասնում:


– Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց նաև ընդդիմության մասին և նրանց բաժանեց երեք խմբի: ՀՅԴ-ն իրեն ո՞ր խմբում է տեսնում:


– Նախագահին պետք է հարցնեք` որ ընդդիմությանը որտեղ է տեսնում: Իսկ մենք ունենք մեր սեփական տեղը և միշտ այդ մասին ասել ենք: Մենք երբեք երկիրը ցնցումների տանելու գնով ներքաղաքական պայքարը չենք տարել, չենք տանում և չենք տանի: Բայց դա բացարձակապես չի ազդում մեր վճռականության վրա և չի թուլացնում վճռականությունը: Երբ մենք խոսում ենք իշխանափոխության մասին, նկատի ունենք համակարգային փոփոխությունը: Եվ չենք սահմանափակվում նախագահի պերսոնայով: Բնականաբար, այստեղից կարելի է եզրակացություններ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում