Ստորջրյա հրաբխային պայթյունի հետևանքով Կարմիր ծովի մակերևույթ նոր կղզի է բարձրացել:
Mail Online-ը գրում է, որ ձկնորսները դեկտեմբերի 19-ին ականատես են եղել, թե ինչպես է 90 ոտնաչափ բարձրություն ունեցող լավային շատրվանը վեր բարձրացնում մի կղզի՝ Զուբաիր կոչվող կղզիների խմբի մոտ` Եմենի արևմտյան ափի մոտակայքում:
Մի քանի օր անց NASA-ն հրապարակել է ստորջրյա հրաբխի նկարները, որտեղ երևում է, թե ինչպես է երկու կղզիների միջև նոր կղզի գոյանում:













































