ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիում կայացավ Mubadala Tennis Championships-2012 ցուցադրական մրցաշարի վիճակահանությունը: Աշխարհի երկրորդ և երրորդ ռակետներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակիչ փուլից: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Ֆեդերերի հակառակորդը կլինի Նովակ Ջոկովիչ – Գայել Մոնֆիս մրցավեճի հաղթողը, իսկ Նադալը կմրցի Դավիդ Ֆերրեր – Ժո-Վիլֆրիդ Ցոնգա մրցավեճի հաղթողի հետ:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում:









































