ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտն Իրանից պահանջել է անհապաղ ազատ արձակել ԱՄՆ քաղաքացի Ամիր Միրզայի Հեքմաթիին, որին իրանական կողմը մեղադրում է լրտեսության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, ով, մեկնաբանելով Հեքմաթիի նկատմամբ դատական գործընթաց սկսելը, ասել է, որ մեղադրանքն անհիմն է.
«Մենք տեղյակ ենք, որ այդ դատական գործընթացը մեկնարկել է դռնփակ պայմաններում։ Մենք նախկինում նույնպես ականատես ենք եղել, թե ինչպես է իրանական ռեժիմը մարդկանց անհիմն մեղադրել լրտեսության մեջ և քաղաքական պատճառներով Իրանում պահել անմեղ արտասահմանցիներին»։







































