Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ, Իսրայելն ու ԱՄՆ-ը հստակեցնում են Իրանի միջուկային ծրագրի «կարմիր գիծը»։ Այդ գծի հատումը հանգեցնելու է Թել Ավիվի ու Վաշինգտոնի կողմից ռազմական միջամտության։
Նշվում է, որ տվյալ խնդրի շուրջ նիստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը պաշտոնապես բողոքել է Սաբանայի ֆորումում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի ելույթի դեմ։
Հիշեցնենք, որ Պանետան հայտարարել էր, թե գլխավորն Իրանին հակազդելն է՝ նրա միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված ջանքերի կոորդինացման շնորհիվ։ Իսկ մեկ այլ ելույթում Պանետան հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը լավագույնը կարող է 3 տարով հետաձգել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։











































