«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանում 8-ամյա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իբրահիմ Յազդին։ Վերջինս 1979 թվականին Իրանում իրականացված իսլամական հեղափոխությունից հետո որոշ ժամկետով եղել է Իրանի արտգործնախարարը։
Ապա նա գլխավորել է ներկայումս արգելված Ազատության շարժումը։ 80-ամյա քաղաքական գործիչն այժմ մեղադրվում է ազգային անվտանգությանը վնաս հասցրած գործողությունների իրականացման մեջ։ Դատարանում Յազդին հրաժարվել է պաշտպանությունից՝ ընդգծելով, որ Հեղափոխական դատարանն իրավունք չունի քննել իր գործը։









































