Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

«Հրանտ Դինքի սպանության բացահայտման դեպքում կբացահայտվի նաև 1980 թվականի ռազմական հեղաշրջումը». Էրհան Թունջել

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։

Այս տարվա վերջին (23-րդ) նիստի ժամանակ կասկածյալ Էրհան Թունջելը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հրանտ Դինքի սպանության բացահայտման դեպքում կբացահայտվի նաև 1980 թվականի ռազմական հեղաշրջումը.

«Դինքին սպանել են Թուրքիայում հերթական ռազմական հեղաշրջումը հեշտացնելու համար։ Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերին ու Անկարայի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին մեղադրեցին պարտականությունների թերացման մեջ և տեղափոխեցին այլ պաշտոնների, որպեսզի նրանց տեղը նոր մարդկանց բերելով՝ հեշտացնեն հեղաշրջումը»։

Հաջորդ դատալսումը տեղի է ունենալու 2012 թվականի հունվարի 10-ին։

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։

Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650,000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1,683,000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210,000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230,000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388,000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30,000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20,000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14,000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30,000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37,000 տոննա թերթ ու հանդես:

1982 թվականի նոյեմբերի 7-ին Քենան Էվրենը 7-ամյա ժամկետով նշանակվեց Թուրքիայի 7-րդ նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում