Դեկտեմբերի 27-ին` ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ԲՄՎ 525» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաների:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է քննություն:










































