«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին օրերս վճարվել է 1 ամսվա աշխատավարձ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ դեռ 3 ամսվա պարտք մնում է, ընդ որում՝ առանց դեկտեմբերի, քանի որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը պետք է վճարվի հունվարի կեսերին, և առայժմ այն պարտք չի համարվում:
Հարցին՝ առաջիկայում կրկին վճարում սպասվո՞ւմ է, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ կանդրադառնան, բայց առայժմ այդ մասին ոչ մի տեղեկություն չկա»:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի օրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե գոնե 1 ամսվա աշխատավարձը կվճարվի:









































