«Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 10-ակի հաղթող Ռաֆայել Նադալն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ աշխատել է իր սխալների շտկման ուղղությամբ և հուսով է հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես գալ բարձր մակարդակով.
«Անցած մրցաշրջանի առաջին կեսում ես ինձ հոգեպես լավ չէի զգում, քանի որ Ջոկովիչից կրած պարտություններն ինձ համար անսպասելի էին: Երկար տարիներ ես վստահ եմ եղել ուժերիս և հավատացել եմ, որ ամեն ինչ իմ ձեռքերում է, և, հանդիպելով անհաղթահարելի արգելքի, հուսահատվեցի:
Ընդհանուր առմամբ անցած մրցաշրջանն ինձ համար հաջող ստացվեց. ես հաղթեցի «Ռոլան Գարրոս»-ում և «Մեծ սաղավարտ»-ի երկու այլ մրցաշարերում դուրս եկա եզրափակիչ, Իսպանիայի հավաքականի հետ նվաճեցի Դևիսի Գավաթը»:




































