ԱՄՆ-ը կրկին կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ազատ արձակել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման` պաշտոնի չարաշահման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կիևի Վերաքննիչ դատարանը նախորդ ուրբաթ օրն ուժի մեջ է թողել մինչ այդ նախկին վարչապետի համար որպես պատիժ նշանակված ազատազրկման ժամկետը:
«Մենք հիասթափված ենք Կիևի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումով: Նա պետք է քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորություն ունենա»,- երեքշաբթի օրն ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
Մինչ այդ ԱՄՆ-ը բազմիցս կոչեր է արել Ուկրաինայի իշխանություններին ազատ արձակել Տիմոշենկոյին:







































