Հնդկական խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն` երկրում պետք է ստեղծվի ինստիտուտ, որը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրի վարչապետ Մանմոխան Սինգհին խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է, որ հասարակությունը դժգոհ է կոռուպցիայից, որն առկա է պետական կառույցներում, սակայն կառավարությունը մտադիր է պայքարել դրա դեմ:
Քվեարկությունը տեղի է ունեցել հերթական հացադուլի ֆոնի վրա, որը կազմակերպել էր հայտնի հակակոռուպցիոնիստ Աննա Խազերեն:








































