Չորեքշաբթի օրը տեղի կունենա Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը, և ակնկալվում է, որ այդ արարողությանը կմասնակցեն հազարավոր մարդիկ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով «սիրելի առաջնորդին»:
Քանի որ հուղարկավորության պլանավորման մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնում, Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Հան Փարքը կարծում է, որ այն կանցնի նույն կերպ, ինչպես և 1994 թ. Կիմ Չեն Իրի հոր` Կիմ Իլ Սունի հուղարկավորությունը:
Այնուամենայնիվ, հուղարկավորության ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի Կիմ Չեն Իրի կրտսեր որդին ու ժառանգը` Կիմ Չեն Ունը:
Ինչպես գրում է CNN-ը, քանի որ Հյուսիսային Կորեայում ոչ մի պաշտոնական կրոն չկա, ենթադրվում է, որ հուղարկավորությունը կկազմակերպվի կոնֆուցիականության ավանդույթների համաձայն։











































