Երուսաղեմի հին քաղաքում հայտնաբերված փոքրիկ կավե կնիքն առաջին ապացույցն է, որ 2000 տարի առաջ Տաճարի լեռան մեջ կրոնական արարողութուններ են իրականացվել:
Mail Online-ը գրում է, որ մետաղադրամի չափ ունեցող կնիքը գտնվել է հրեական սուրբ տարածքում՝ Արևմտյան պատի մոտ, որի վրա գրված է արամեերեն երկու բառ. «Մաքուր` Աստծո համար»:
Հաիֆայի համալսարանի հնէաբան Ռոնի Ռեիխն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կնիքն օգտագործվել է մեր թվարկությունից առաջ 1-ին դարից մինչև մեր թվարկության 70 թվականը: Այդ ժամանակաշրջանում հռոմեական զորքերն ավերել էին Երուսաղեմի երկրորդ բիբլիական տաճարը:
Սա այդ ժամանակաշրջանից հայտնաբերված առաջին կնիքն է, որն ապացուցում է, որ տաճարում կրոնական արարողություններ են իրականացվել:











































