ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրությունները կարող են պատմության մեջ ամենաթանկարժեքը լինել: Ներկայիս նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի կազմակերպիչները հայտնում են, որ միայն այս տարվա չորրորդ եռամսյակում կարողացել են 60 միլիոն դոլար հավաքել:
Նախագահի նախընտրական քարոզարշավի աջակիցները և Ազգային դեմոկրատական կոմիտեն մինչև այս տարվա սեպտեմբերի վերջը 155 միլիոն դոլար են հավաքել և նպատակ ունեն մինչև տարեվերջ այդ գումարը հասցնել 200 միլիոն դոլարի:
Սա նշանակում է, որ Բարաք Օբաման կարող է մինչև ընտրությունները այդ գումարը հասցնել 750 միլիոն դոլարի, ինչպես որ տեղի ունեցավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:
Reuters-ը հայտնում է, որ Օբաման չորրորդ եռամսյակում 15 քարոզչական դրամահավաքի միջոցառում է կազմակերպել:








































