Սիրիայում զինյալները հարձակվել են գազամուղի վրա: Այս մասին հայտնում է պետական տեղեկատվական SANA գործակալությունը: «Զինված ահաբեկիչները հարձակում են գործել Ռաստան քաղաքի մոտ գտնվող գազատարի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան երկու ուժեղ պայթյուն է գրանցվել Դամասկոսում` Սիրիայի պետական անվտանգության գլխավոր վարչության գրասենյակում և ռազմական հետախուզության շենքում: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 54-ի, իսկ վիրավորներինը` 150-ի: Զոհվածների մեծ մասը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին:
Նշենք նաև, որ այսօր առավոտյան Հոմս է ժամանել Արաբական երկրների լիգայի դիտորդների 50 հոգուց կազմված առաջին խումբը:









































