Մարկ Ցուկերբերգն ապշեցրել է աշխարհին անսպասելի արարքով: Facebook սոցցանցի հիմնադիրը Սուրբ Ծնունդն անցկացրել է Վիետնամում, որտեղ պաշտոնական արգելք է դրված սոցցանցի վրա:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ցուկերբերգին տեսել են երկրի հյուսիսում՝ Հալոնգի ծովախորշի առողջարանային համալիրներից մեկում, որը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: ԶԼՄ-ները պարզել են, որ դեկտեմբերի 25-ին սոցցանցի հիմնադիրը եղել է Չինաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Սապա քաղաքում:
Գործակալությունը նշում է, որ կոմունիստական ժառանգություն ունեցող Վիետնամում համցանցը գրաքննության է ենթարկվում և արգելվում է մուտքը Facebook սոցցանց:







































