Քաղաքական հարցերով Իրաքի վարչապետի խորհրդական Ադել Բարվարին իրաքյան Al-Mada թերթին հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ժամանելու է Բաղդաղ` Իրաքի պաշտոնատար անձանց հետ երկրի քաղաքական ճգնաժամը քննարկելու և դրա լուծման համար ուղիներ գտնելու համար:
«Ըստ միջկառավարական համաձայնությունների, որ ստորագրվել են Իրաքի կառավարության հետ, ԱՄՆ-ը պարտավոր է օգնություն ցուցաբերել իր առջև կանգնած բոլոր ներքին և արտաքին խնդիրները լուծելու համար»,- մեջբերում է РИА Новости Բարվարիի խոսքերը:
Գլխավոր խնդիրներից մեկը, որը քննարկվելու է Բայդենի այցի ժամանակ, Իրաքի փոխնախագահ Տարիկ Ալ-Հաշեմիի ձերբակալությունն է և Նուրի Ալ-Մալիքիի խնդրանքը` անվստահության քվե ներկայացնել մեկ սունի քաղաքական գործչի, փոխվարչապետ Սալեհ Ալ-Մուտլակին:
Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները փոխնախագահ Տարիկ Ալ-Հաշեմիին ձերբակալելու օրդեր էին տվել, որին կասկածում են «ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ»:
Բարվարին նշել է, որ եթե երկրում իրավիճակը դեպի լավը չփոխվի, ապա այն կարող է հանգեցնել «կառավարության փլուզման և քաղաքական գործընթացի ձախողման»:











































