Tuesday, 16 06 2026
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին

Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

ԱԺ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և կարևորել ԵՄ գրասենյակի հետ ստեղծված համագործակցությունն ավելի ակտիվ դարձնելը: Նա նշել է, որ շարունակելով ստեղծված ավանդույթները` համագործակցությունը պետք է լինի արդյունավետ ու գործնական` այդ գործընթացում ակնկալելով նաև Տրայան Հրիստեայի ջանքերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Ազգային ժողովի հետ համագործակցությունը և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի պատրաստակամությունը` հնարավորինս արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել: Նա ողջունել է խորհրդարանն ու մամուլի հետ աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու` ԱԺ նախագահի հայտարարություններն ու գործողությունները:

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ խորհրդարանը ժողովրդի ընտրած մարմինն է, չպետք է կտրված լինի նրանից և նրա համար պետք է լինի թափանցիկ: Տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին կարգադրություններից մեկը եղել է լրագրողների մուտքը Ազգային ժողով ավելի ազատ դարձնելը, Սամվել Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել նաև ավելի սերտ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները կարևորել են ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը և դրանք որպես այդպիսին ընդունելը հասարակության ու միջազգային հանրության կողմից:

ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու` իշխանությունների պատրաստակամության առթիվ և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն բոլոր այն կուսակցությունների կողմից, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական կյանքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես Արևելյան գործընկերությանն ու համագործակցությանը «Եվրանեսթ» ԽՎ շրջանակներում:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում