Ճապոնիայի կառավարությունը հաստատել է զենքի արտահանման էմբարգոն մասնակի հանելու մասին որոշումը: Մինչ այժմ Ճապոնիային արգելված էր նոր զենքերի մշակման բնագավառում համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, բացառությամբ ԱՄՆ-ից:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այժմ Ճապոնիան կարող է զենքի մշակման և արտադրման աշխատանքների մասնակցել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ երկրների, ինչպես նաև Ավստրալիայի և Հարավային Կորեայի հետ:
Էմբարգոյի մասնակի վերացումը հնարավորություն կտա ճանապարհ բացել Եվրոպա հակահրթիռային պաշտպանության տարրերի մատակարարաման համար, որոնք մշակվել են Տոկիոյի հետ համատեղ: Ճապոնիան ԱՄՆ-ի հետ համատեղ մասնակցում է ձևափոխված SM3 հրթիռների բլոկներից մեկի մշակմամբ, որը, համաձայն Վաշիգտոնի պլանների, դառնալու է եվրոպական հակահրթիռային պաշտպանության կարևորագույն տարրերից մեկը:
1967 թվականին Ճապոնիան արգելք դրեց կոմունիստական երկրներին զենք մատակարարարելու վրա, ինչպես նաև այն երկրներին, որոնց նկատմամբ ՄԱԿ-ը պատժամիջոցներ էր կիրառել, և որոնք մասնակցում էին զինված հակամարտություններին: Արդյունքում այս արգելքները ընդլայնվեցին` հասնելով զենքի արտահանման ամբողջական արգելքի բոլոր երկրների համար, բացառությամբ ԱՄՆ-ի: Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս դիմել էր Տոկիոյին` խնդրելով թուլացնել էմբարգոն՝ մասնավորապես եվրոպական հակահրթիռային պաշտպանությունում ձևափոխված SM3 հրթիռների գործածման հետ կապված հեռանկարների հետ:







































