ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:









































