Friday, 05 06 2026
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը

2011-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 24 սմ-ով. Վ. Մովսիսյան

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Սևանա լճի հիմնախնդիրները և ներկայացրեց 2011 թվականին իրականացրած աշխատանքները:

Մովսիսյանը նշեց, որ այս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 24 սմ-ով` հավելելով, որ վերջին 10 տարիների ընթացքում ջրի մակարդակը անընդհատ բարձրանում է: Նա համոզմունք հայտնեց, որ կառավարության որոշումը, համաձայն որի` 2002-ից 2030 թվականների ընթացքում Սևանա լճի մակարդակը 6 մետրով պետք է բարձրացնել, իրատեսական է. մինչև նշված թվականը ջրի մակարդակը այդքան կբարձրանա:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալները ևս պակասել են. վերջին երեք տարիներին ոռոգման համար օգտագործվել է 150 միլիոն խմ ջուր, մինչդեռ նախորդ տարիներին 203 միլիոն խմ էր օգտագործվում:

Մովսիսյանը վստահեցրեց` ջրածածկ ճանապարհների առումով այսօր այլևս խնդիրներ չկան, և մաքրման աշխատանքները գրեթե ամբողջությամբ կատարվել են: Նրա խոսքերով` Սևանի ափին կա 4717 շենք-շինություն, որի 82 տոկոսը շարժական է, և միայն 18 տոկոսն է քարաշեն և ունի պետական գրանցում: Մնացած 82 տոկոսը, ըստ Մովսիսյանի, պետք է ապամոնտաժվի, և դրանց ծախսերը պետք է կատարի սեփականատերը: Պետական գրանցում ունեցող շինությունների ապամոնտաժման ծախսերը և համապատասխան փոխհատուցումը պետք է իրականացնի պետությունը:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ առաջընթաց կա նաև ջրի լուսաթափանցելիության հարցում. եթե մինչև 2008-ը այն 4-5 մետր էր, այս տարվա տվյալներով` 8-11 մետր:

Անդրադառնալով լճի կենսաբազմազանությանը` Մովսիսյանը նշեց, որ հենց այստեղ են կուտակված ամենաշատ թերությունները, և դրանց մեծ մասը չի լուծվել: Նա նշեց, որ թեև ձկների արհեստական վերարտադրության հարցում որոշակի տեղաշարժ կա, և այս տարվա ընթացքում 367 հազար մանրաձուկ է լցվել Սևանա լիճը` ավելացնելով լճում առկա ձկնատեսակլի քանակը, սակայն դա ուրախալի հանգամանք դժվար է համարել, քանզի բնական վերարտադրության առումով որևէ դրական տեղաշարժ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում