Իսրայելական Zman-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին և ամերիկյան Fox հեռուստաալիքին, հայտնում է, որ նախորդ շաբաթվա վերջին Իրանը սկսել է մեծ քանակությամբ զինվորներ և սպառազինություն ուղարկել Սիրիա։
Նշվում է, որ Իրանի և Սիրիայի միջև այդ օդային կամուրջն աննկատ չի մնացել թուրքական հատուկ ծառայությունների համար, քանի որ իրանական ինքնաթիռները թռչում են Թուրքիայի տարածքով։
Իսրայելական լրատվամիջոցն ընդգծում է, որ սա նմանատիպ առաջին տեղեկատվությունը չէ. դեռևս այս տարվա ամռանը հայտնի էր դարձել, որ Ասադի ռեժիմի կողմից մարտնչում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի զինծառայողներն ու լիբանանյան «Հըզբոլլահ»-ի զինյալները։ Սիրիական կողմը հերքել էր այդ տեղեկատվությունը։








































