Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Այս գիշեր առանձին վայրերում դեռևս հնարավոր են թույլ տեղումներ, սակայն դեկտեմբերի 27-ին ամբողջ տարածաշրջանում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր առանձին շրջաններում կնվազի 1-3 աստիճանով:
Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, առանձին վայրերում մեծ է մերկասառույցի առաջացման հավանականությունը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -2-4:









































