Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Ժերար Դեպարդյեն հնարարավոր է՝ նոր ֆիլմում մարմնավորի Ստրոս Կանին

Ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարան՝ «Վտանգավոր խաղ», «Վատ լեյտենանտ» ֆիլմերի հեղինակը, պատրաստվում է ֆիլմ նկարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանի շուրջը ծավալված սկանդալի մասին, որում գլխավոր հերոսին կմարմնավորի Ժերար Դեպարդյեն: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Ֆիլմում կլինեն նաև էպիզոդներ այլ քաղաքական գործիչների կենսագրականներից, օրինակ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու սիրավեպից, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կյանքից, որը բազմիցս ներքաշվել է սեքս-սկանդալների մեջ:

«Միակ բանը, որ կարելի է՝ այն է, որ Դեպարդյեն, Աջանին (դերասանուհի Իզաբել Աջանին.- 1in.am) և Ֆերարան շատ են ցանկանում միասին աշխատել: Բայց կստացվի՞ արդյոք ֆիլմը՝ մենք չգիտենք: Պարզ է միայն, որ նրանք ցանկանում են գրել ինչ-որ բան՝ կապված Ստրոս Կանի հետ… Խոսքը ինչ-որ ավելի մեծ բանի մասին է, քան նեղ իմաստով Ստրոս Կանի շուրջը ծավալված սկանդալը»,- բացատրում է Ֆերարայի պրոդյուսեր Վինսենտ Մարավալը:

Ենթադրվում է, որ Ժերար Դեպարդյեն կմարմնավորի գլխավոր հերոսին, իսկ Իզաբել Աջանին հանդես կգա նրա կնոջ դերում:

2011 թ. մայիսին ԱՄՀ տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը ձերբակալվեց Նյու Յորքում. նա մեղադրվում էր հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Մի քանի օր անց Ստրոս Կանը կամավոր հեռացավ ԱՄՀ տնօրենի պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում