Սան Ֆրանցիսկոյում բնակվող DJ Earworm-ը, ով ամեն տարի ներկայացնում է ամերիկյան լավագույն հիթերի հավաքածու–տեսահոլովակ (mashup), այս տարի ևս ներկայացրել է այն, որի երգերը ընտրելու համար օգտագործել է Billboard-ի լավագույն տեսահոլովակների ամենշաբաթյա ցանկերը` պարզելու համար, թե որոնք են եղել 2011 թվականի լավագույն հիթային ստեղծագործությունները:
Տեսահոլովակը կոչվում է World Go Boom, և այնտեղ տեղ են գտել Քեյթի Փերիի երեք երգեր, ինչպես նաև՝ Ադելենի, LMFAO-ի, Ռիհաննայի և այլոց 2011 թվականին աչքի ընկած հիթային երգերը։
Ըստ Time-ի՝ DJ Earworm-ը այնպես է ստեղծում իր տեսահոլովակները, որ հենց դրանք էլ հետո դառնում են հիթային՝ չնայած նրանում եղած ստեղծագործությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ժամանակակից փոփ երաժշտությունը բոլոր երգիչների կատարմամբ միևնույն հնչողությունն ունի: