Ինչպես տեղեկացնում է Spletnik-ը, Քրիշտիանու Ռոնալդուի ընկերները և ընտանիքի անդամները կարծում են, որ Իրինա Շեյկը վատ ազդեցություն ունի նրա վարկանիշի վրա` ներկայացնելով վերջինիս որպես կպչուն երկրպագու, ով անընդհատ վազում է իր հետևից և նվերներ տալիս: Իսկ այս ամենից բացի, մոդելն ընդհանրապես հաշվի չի առնում ֆուտբոլիստի կարծիքը և փորձում է նրան իր մոր դեմ տրամադրել: Ռոնալդուի թիմակիցները կարծում են, որ խաղացողը շատ ժամանակ է հատկացնում իր անձնական կյանքին` ի վնաս պարապմունքների, այդ պատճառով չի կարողանում ցուցադրել իր բոլոր խաղային հնարավորությունները:
Քրիշտիանուի մորը` Դոլորես Ավեյրուին, նույնպես դուր չի գալիս Իրինան: Նա կարծում է, որ վերջինիս ազատ ֆոտոշարքերը չեն համապատասխանում իր որդու հարսնացուն լինելու կարգավիճակին: Բայց, ինչպես երևում է, Դոլորեսի կարծիքն այդքան էլ չի հետաքրքրում Շեյկին, քանզի նա նկարահանվել է ևս մեկ բաց ֆոտոշարքում, որում ներկայանում է ամբողջովին մերկ:









































