Չինաստանում դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել իրավապաշտպան Չեն Սիին, որը համացանցում 36 հոդված է հրապարակել՝ քննադատելով կոմունիստական կուսակցությանը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավապաշտպանը մեղադրվել է «պետական իշխանությունը խարխլելու» մեջ: Մի քանի օր առաջ նույն մեղադրանքով դատապարտվել էր ևս մեկ այլախոհ՝ Չեն Վեյը:
Չեն Սիի կինը լրագրողներին ասել է, թե իր ամուսինը մեղավոր չէ և «անիմաստ» է դատավճիռը բողոքարկելը:
Հրապարակումներից բացի, Չեն Սին Չինաստանում անցկացրել է մի քանի կոնֆերանս՝ նվիրված մարդու իրավունքների խախտումներին:










































