Սիրիական ընդդիմությունը պահանջում է, որ միջազգային դիտորդներն անմիջապես մեկնեն Հոմս: Իրավապահների տվյալների համաձայն՝ այսօր Հոմսում բախումների հետևանքով մահացել 20 մարդ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հոմսում տիրող իրավիճակն անվանել է «ծայրահեղ վատ»: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի դիտորդների խումբը այսօր ժամանել է Սիրիա: Նրանց առաքելության նպատակն է երկրում տիրող իրավիճակն ուսումնասիրել ու գնահատել, ապա ճգնաժամից դուրս գալու միջոցառումներ առաջարկել։











































