Այսօր Թումանյան 9 հասցեում բացվեց քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը: Այդ հասցեում Բենիկ Պետրոսյանի արվեստանոցն է եղել, որտեղ նա աշխատել է1976-1996թթ.: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Բենիկի ընկերները, արվեստագետներ, ճարտարապետներ: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Լևոն Իգիթյանը: