Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանը ճանաչվել է 21-րդ դարի առաջին տասնամյակի հում նավթ արդյունահանող 4-րդ խոշոր երկիր։ Այդ պլանում Իրանը զիջել է միայն Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ին։
2000-2009 թվականներին Իրանում արդյունահանվել է 15,010,280,000 բարել հում նավթ։ Եթե 2000 թվականին Իրանում օրական արդյունահանվում էր 3,855,000 բարել նավթ, ապա 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4,216,000 բարել։
2009 թվականին Ռուսաստանում օրական արդյունահանվել է միջինը 10,032,000 բարել նավթ, Սաուդյան Արաբիայում՝ 9,713,000 բարել նավթ, իսկ ԱՄՆ-ում՝ 7,196,000 բարել նավթ։
2009թ. աշխարհում օրական արդյունահանվում էր միջինը 79,948,000 բարել նավթ, որից Իրանի մասնաբաժինը կազմել է մոտ 5.3 տոկոսը։







































