ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց՝ հանդես եկել դասախոսությամբ: Վարչապետը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Ազգային Ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը:
«Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն. զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ նշված հիմքերի վրա հենվելով կառավարությունը ձգտում է ապահովել տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, էներգետիկային, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանմանը և այլն:











































