Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պետի պաշտոնում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Շլյախտուրովի փոխարեն նշանակվել է գեներալ-մայոր Իգոր Սերգունը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով Պաշտպանութան նախարարության իր ներկայացուցչին, Շլյախտուրովն ազատվել է թոշակային տարիքը լրանալու պատճառով:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Коммерсантъ թերթը հոդված էր հրապարակել՝ ըստ որի Շլյախտուրովը հրաժարական է տվել և մոտ ժամանակներս կզբաղեցնի Корпорация МИТ ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:












































