Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, 2011 թվականին Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 22 երկրների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Վերջինիս խոսքերով, համայն աշխարհում դիվանագիտական հարաբերություններ դեռևս հաստատված չեն մոտ 20 երկրների հետ։ Կապանաձեն հավելել է, որ այս տարի վերջին երկիրը, որի հետ Վրաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, Արևելյան Թիմորն է։







































