Գյումրիում արտառոց փաստ է արձանագրվել: Գիշերը քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2 շենքի պատից անհետացել է նշանավոր դերասան, բեմադրիչ և թատերագիր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը, հուշատախտակը տեղադրվել էր այս տարվա մայիսի 11-ին` արվեստագետի 100-ամյակի օրը:
Կատարվածն անհանգստացրել է ինչպես քաղաքային իշխանություններին, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչների միությանը, հուշատախտակի անհետացման մասին թատերական գործիչները տեղեկացրել են նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Սա քաղաքում արձանագրված առաջին դեպքն է, երբ ոտնձգություն է կատարվում հուշարձանի հանդեպ:







































