Ինդոնեզիայի մուսուլման ինտելեկտուալների ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աքբար Հաբիբին հայտնել է, որ Ինդոնեզիայում ստեղծվել է «վիրտուալ մզկիթ» վեբ-ռեսուրսը:
Ինչպես հաղորդում է ICNA-ն, Հաբիբիի խոսքերով՝ ռեսուրսի հիմնադրման նպատակն է մեծացնել երկրում մզկիթների դերը և զարգացնել իսլամական քաղաքակրթությունը:
«Մզկիթը խոնարհման միակ վայրը չէ: Վեբ-ռեսուրսի նպատակն է բարձրացնել մզկիթների դերը սոցիալական և հասարակական կյանքում, ինչպես նաև աջակցել նրան, որ մզկիթները ծառայեն նաև որպես ուսումնական հաստատություններ»,- ասել է Իլհամ Աքբար Հաբիբին:
Ռեսուրսի էջում երևալու են նաև կրոնի և կրթության վերաբերյալ նորությունները:








































