Saturday, 20 06 2026
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում

ՀՌԱԿ-ը դիմում-բողոք է գրել Հրայր Թովմասյանին

ՀՌԱԿ 20-րդ արտահերթ համագումարի պատվիրակները դիմում-բողոք են տարածել՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նշելով արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կայացված մի քանի ոչ անաչառ որոշումների մասին:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք` ՀՌԱԿ 20-րդ արտահերթ համագումարի պատվիրակներս տեղեկացնում ենք, որ անցած չորս ամիսների ընթացքում ձեր աշխատակից Արսեն Բաբայանի կողմից վարչական վարույթ իրականացնելիս կայացվել են մի քանի բացահայտ ոչ անաչառ որոշումներ` հօգուտ ՀՌԱԿ-ից վտարված Է. Անտինյանի:

Առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1. «գ» կետի, որտեղ ամրագրված է, որ վարչական վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, եթե տվյալ պաշտոնատար անձը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ Արսեն Բաբայանը չի կիսում ՀՌԱԿ-ի քաղաքական հայացքները, ավելին, լցված է ՀՌԱԿ-ի վաստակաշատ ընկեր Հարություն Առաքելյանի հանդեպ անձնական ատելությամբ և թշնամանքով, որն արտահայտվեց նոյեմբերի 23-ի երեկոյան, համացանցում իրեն պատկանող կայքում Հարություն Առաքելյանի հանդեպ իրականացրած անձնական բնույթի վիրավորանքներով, ապացուցում է, որ գործ ունենք դաստիարակության հետ «խնդիրներ ունեցող» անձի հետ և անցյալ վարչական վարույթներում էլ Արսեն Բաբայանի կատարած ոչ անաչառ և կողմնապաշտ գործունեությունները ուղղված են եղել նախընտրական շրջանում «պարալիզացնելու» ՀՌԱԿ-ը, ինչպես նաև ուղղված է եղել Հարություն Առաքելյանի անձի դեմ:

Ներքոստորագրյալներս առաջնորդվելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1. «դ» կետով, որտեղ նշված է, որ վարչական վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ,
մենք` ՀՌԱԿ 20-րդ արտահերթ Համագումարի պատվիրակներս հրաժարվում ենք մասնակցել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից Արսեն Բաբայանի կողմից իրականացվող ՀՌԱԿ 20-րդ արտահերթ Համագումարի օրինականությանը առնչվող վարույթի կապակցությամբ իրականացվող լսումներին և պահանջում ենք նրան փոխարինել այլ անձով, որպեսզի ապահովվի վարույթի անաչառությունը:

Մեսրոպ Հարության, Կարեն Կակոյան, Հովհաննես Հակոբջանյան, Վրեժ Թումանյան Լեւոն Ավագյան, Վանո Գրիգորյան, Նորայր Հարությունյան, Գագիկ Վարդանյան, Գուրգեն Փորսուղյան, Վրույր Ստեփանյան, Ալեքսան Ավետյան, Անահիտ Չորեքչյան, Հովհաննես Ասչյան, Պարգեւ Դավթյան, Արա Գյուլնազարյան, Նորիկ Խալաֆյան, Արտակ Աշիկյան, Աշոտ Առաքելյան, Հասմիկ Մինասյան, Սարգիս Ավետիսյան, Սոֆյա Ստեփանյան, Մանե Անդրեասյան, Արտեմ Դավթյան, Արա Թովմասյան, Մարինե Հովհաննիսյան , Գագիկ Գրիգորյան, Դավիթ Դավթյան , Արեւիկ Օրբելյան, Լեւոն Եսայան, Բաբկեն Հարությունյան, Փառանձեմ Շահբազյան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում