Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները հայտնում են, որ թագուհի Ելիզաբեթ Երկրորդի ամուսինը` էդինբուրգի դուքսը, պսակային զարկերակի վիրահատությունից հետո իրեն բավականին լավ է զգում:
Թագավորական ընտանիքի անդամները դուքս Ֆիլիպի առողջության մասին հայտնել են Սուրբ ծննդին նվիրված եկեղեցական արարողությունից հետո, որը տեղի էր ունենում թագուհու Սենդրինհեմի կալվածքներում: Նրանք նշել են, որ դուքսը «տոկուն և վճռական» անձնավորություն է:
Թագուհին և թագավորական ընտանիքի մյուս անդամները ներկա էին եկեղեցական արարողությանը, մինչդեռ դուքսը ստիպված էր մնալ հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը բժշկական հետազոտության արդյունքում 90-ամյա դուքսի մոտ հայտնաբերվել էր պսակային զարկերակի պաշարում, որը վերացվել է վիրահատության միջոցով:







































