15-ամյա ամերիկացի Ջորդոն Ռոմերոն դարձավ 6 աշխարհամասերի ամենաբարձր գագաթների ամենաերիտասարդ նվաճողը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, նախկին ռեկորդակիրը բրիտանացի 16-ամյա Ջորջ Անտիքսոնն էր:
Շաբաթ օրը Ռոմերոն բարձրացել է Անտարկտիկայի Վինսոն գագաթը (4892մ): Նա գագաթները բարձրանում է հոր ու խորթ մոր հետ, որոնք փորձառու լեռնագնացներ են:
Երիտասարդ լեռնագնացն արդեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն (5895 մ), և աշխարհի ամենաբարձր գագաթ Էվերեստը (8850մ): Այս գագաթները նա նվաճել է համապատասխանաբար` 10 և 13 տարեկանում: