Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Հինգ տարի առաջ այս օրը մահացավ Ջեյմս Բրաունը (տեսանյութ)

Նոր տարվա շեմին` դեկտեմբերի 25-ին, երբ ամբողջ քրիստոնյա Արևմուտքը տոնում է Սուրբ ծնունդը, հոգին ավանդեց սոուլի, ֆենքի, ռեփի և դիսկոյի հայրիկը` Ջեյմս Բրաունը: Նա շատ վառ կերպար է` մարմնացյալ լեգենդ, իսկ այս մահը` շատ հանկարծահաս թեկուզև ամանորյա թոհուբոհի մեջ անտեսվելու համար:

Շաբաթ` դեկտեմբերի 23-ին, Բրաունը գնացել էր ատամնաբույժի մոտ ընդունելության, բայց այնտեղ հանկարծ հազը բռնել էր, իրեն վատ էր զգացել, և շրջահայաց ատամնաբույժը, սիրտ չանելով իր գործին անցնել, Բրաունին ուղարկել էր բժշկի: Վերջինս նրան իսկույն հիվանդանոց էր ճամփել: Կիրակի Ատլանտայի (Ջորջիա նահանգ) թերթերը գրեցին, թե իրենց ամենաերևելի դեմքը շաբաթվա սկզբին նշանակած համերգները հետաձգել է, բայց արդեն հաջորդ շաբաթ նորից կսկսի ելույթներ ունենալ: Ամանորին նախատեսված էր Ջեյմս Բրաունի մեծ շոուն, և ընդհանրապես, համարվում էր, որ 72-ամյա երգիչը փայլուն վիճակում է: Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ Բրաունի առողջական վիճակը գոնե շատ հեռու է փայլուն կոչվելուց. նա ծանր թոքաբորբ ուներ, բայց նույնիսկ այդ ժամանակ մենեջերը մտադիր չէր նրա ամանորյա ելույթը օրակարգից հանել: Մինչդեռ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բրաունը կնքեց մահկանացուն: Սոուլի կնքահայրը, որը հիթերի թվով զիջում է միայն Էլվիս Փրեսլիին, բայց և, ասում են, ինքն է բոլոր վատ բաները սովորեցրել Ուիթնի Հյուսթոնին և մյուս երիտասարդ կատարողներին, վախճանվեց ուժերի ու ստեղծագործական ծրագրերի ծաղկուն շրջանում:

Անչափահաս Բրաունի մուտքը մեծ կյանք նշանավորվել էր զինված կողոպուտով և չորսամյա բանտարկությամբ: Դրանից առաջ տղան բամբակ էր հավաքում ու կոշիկներ փայլեցնում: Ազատվելով` նա սկսեց գոսփել, սոուլ և ռիթմ-ն-բլյուզ երգել (իսկական, ոչ թե նորօրյա): Փաստորեն ամբողջ կյանքում այս մարդը հենց դրանով էր զբաղված` մինչև վերջին այցը ատամնաբույժին, չհաշված ճաղերի մյուս կողմը կատարած մի քանի զբոսանքները:

Ջեյմս Բրաունի կարիերայի բարձրակետը թերևս պիտի համարել 60-ականները, համենայն դեպս, նրա գլխավոր երգերը` «Papas Got a Brand New Bag», «I Got You (I Feel Good)», «Cold Sweat», «Say It Loud – Im Black and Im Proud», երևան եկան հենց այդ տարիներն: Բայց անգամ այն ժամանակ նրա կյանքը չափանիշերից դուրս էր: Նախ` Բրաունը սևամորթ երգիչ էր: Նույնիսկ այն բանից հետո, երբ սպիտակամորթներն սկսեցին սևերի երաժշտություն լսել, և սահմանները հետզհետե ջնջվում էին, Բրաունը երկար տարիներ մնում էր այն խանութների երգիչը, որտեղ սպիտակամորթները չեն մտնում: Նա նահապետական Հարավի, ասել է, թե` մինչև վերջին պահը ռասիստական Ջորջիա նահանգից էր: Ծնվել էր շատ աղքատ ընտանիքում: Պրոֆեսիոնալ հանցագործ չդարձավ, բայց նրա հարաբերություններն օրենքի հետ երբեք էլ հարթ չէին: Սովորություն ուներ ծեծել իր կանանց և բռունցքներով կամ ձեռքն ընկածով հարձակվել իրեն վիրավորած մարդկանց վրա. չքավոր թաղամասերից սերող շատերն այդ սովորույթն ունեն, և դա անխուսափելիորեն թանկ է նստում նրանց վրա, երբ հարուստ ու նշանավոր են դառնում: 80-ականների վերջին Բրաունը ձերբակալվեց ավտոմեքենայի արագությունը գեազանցելու, հետիոտներին ատրճանակով սպառնալու, ոստիկաններին անպատվելու և ընդհանրապես, իրեն խոզի պես պահելու համար: Նա հրաժարվել էր կանգ առնել ոստիկանության պահանջով, կես ժամ շարունակ ճողոպրել էր, և, ի վերջո, ոստիկանները ստիպված էին եղել փախստականին կանգնեցնել` կրակելով անվադողերի վրա: Այդ ամենի համար Բրաունը վեց տարվա բանտարկություն վաստակեց, բայց նստեց երկուսուկեսը:

90-ականների սկզբին նա մի անգամ ևս ձերբակալվեց` հիմա էլ թմրադեղեր պահելու համար, այն ժամանակվա նրա կինը հայտնեց ոստիկանությանը, թե ամուսինն իրեն ծեծելիս է եղել, և առհասարակ, Բրաունի կյանքի ինտենսիվությունն այդ տարիներին ավելի շուտ հիշեցնում էր ռեփ աստղի, քան «60-ականների հանրաճանաչ երգչի» ապրելակերպ: Բայց Բրաունը շարունակ աշխատում էր: 80-ականներին խաղաց ինքն իրեն` ռոքնռոլի խենթ քարոզչի «Բլյուզ եղբայրները» ֆիլմում և ալբոմ ձայնագրեց հիփ-հոփի ռահվիրա Աֆրիկա Բամբատայի հետ: 90-ականներին նկարահանվեց «Բլյուզ եղբայրների» շարունակության մեջ և մի քանի միանգամայն բարեհաջող ալբոմներ թողարկեց: 2000-ին դուետներ ձայնագրեց Նիլ Յանգի (երգում էին Բրաունի «Papas Got a Brand New Bag»-ը), երիտասարդ երգչուհի Ջոս Սթոունի հետ և պայմանավորվեց նաև Աննի Լենոքսի հետ համատեղ երգելու համար: Բայց այդ ծրագիրը պիտի իրագործվեր 2007-ին:

Քննադատները մինչև վերջին համերգները գովաբանում էին Բրաունին, թեև, իհարկե, ֆրակի գոտի կապած պարարտամարմին ծերուկի կերպարանքը, որ հրայրքով լի` ճարպակալած ազդրերն էր թափահարում, այնքան էլ ախորժելի տեսարան չէր:

Բրաունը երաժշտության հետ բավական անպատկառ էր վարվում: Եթե ինչ-որ մեղեդի կամ ակորդների հերթագայություն հաջող էր, դա կարելի էր վերամշակել և նորից վաճառել: «Papas Got a Brand New Bag»-ում նա արագացրել էր տեմպը, որ դրա տակ կարելի լիներ ավելի կրակոտ պարել: «There Was a Time»-ը ի հայտ եկավ «Let Yourself Go»-ի ստեղծագործական վերամշակման հետևանքով. ռիթմն ու ակորդները նույնն են: Սա է պատճառը, թե ոչ, բայց Ջեյմս Բրաունը յուրատեսակ ռեկորդ է սահմանել. նա ամենից հաճախ է հայտնվել «Բիլբոուրդ» հանդեսի թեժ հայրյուրյակում, բայց ոչ մի անգամ առաջին տեղը չի գրավել:

Բրաունը կարող էր արդեն քանիցս մեռած լինել: Մի անգամ նրան արդեն թաղել են. 1992-ին ռադիոկայանները հաղորդեցին երգչի հանկարծահաս մահվան մասին, իսկ 2004-ին շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումը տվեցին, թեև հենց տեղնուտեղն էլ բարեհաջող վիրահատեցին: Մոտավորապես այդ նույն ժամանակ նա մասնավոր կլինիկայում բուժվում էր թմրադեղային կախվածությունից. բժշկի նշանակած ցավազրկիչները չարաշահում էր:

Ի՞նչ կարող ես ասել. «Say it Loud – Im Dead and Im Proud…»:

Պատրաստեց Զավեն Բոյաջյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում