Ռուսաստանը Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Աշ-Շարաային առաջարկել է փոխարինել երկրի ղեկավար Բաշար Ասադին` մինչև նախագահական նոր ընտրությունները, իսկ Բաշար Ասադին առաջարկում է հեռանալ Սիրիայից և քաղաքական ապաստան գտնել Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Աշ-Շարաան դեկտեմբերի 16-ին գաղտնի հանդիպում էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ինչպես հայտնում է Mignews.com-ը, թեև Մոսկվան սկզբնական շրջանում հերքում էր Սիրիայի փոխնախագահի այցելության մասին տեղեկությունը, սակայն ի վերջո պաշտոնապես հայտարարեց այդ մասին: