Կահիրեում սկսվել է դատական գործընթաց՝ 76 ջարդարարների նկատմամբ, ովքեր մասնակցել են իսրայելական և սաուդյան դեսպանատների վրա հարձակումներին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Դատավարությունն ընթանում է Եգիպտոսի գերագույն ռազմական տրիբունալում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին եգիպտացիների ամբոխը ներխուժել էր Իսրայելի դեսպանատան շենք: Մեծ դժվարությամբ հաջողվել էր դեսպանատան աշխատակիցներին այնտեղից հեռացնել:
Միաժամանակ գրոհի էր ենթարկվել նաև Սուադյան Արաբիայի դեսպանատունը:










































