Հազարավոր մարդիկ են մասնակցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թաղմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պայթյունների հետևանքով զոհվել է 44 մարդ: Թաղմանը հավաքվածների ձեռքերին եղել են սիրիական դրոշներ և երկրի նախագահ Բաշար Ասադի նկարները: Նրանք գոռացել են հակաամերիկյան լոզունգներ:
Իր հայտարարության ժամանակ Արաբական երկրների լիգայի ղեկավարը քննադատել է պայթյունները, սակայն հայտարարել է, որ այս իրադարձությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտի Սիրիա միջազգային դիտորդներ ուղարկելու գործընթացին:












































