Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել հացենու փայտով:
Վարորդը ավտոմեքենայի և փայտանյութի վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելով՝ հայտարարել է, որ այն գիշերը ապօրինի հատել է Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնից:
Փայտանյութի քանակը և պատճառված վնասի չափը ճշտվում է:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:









































